ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ կավարտի կարիերան 2016 թվականին։
«ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրիս ժամկետը նախատեսված է մինչև 2016 թվականը։ Երբ այն ավարտվի, ես էլ 34 տարեկան կլինեմ։ Չեմ պատկերացնում, որ այդ տարիքում կկարողանամ խաղալ պատշաճ մակարդակով։ Հավանաբար, կավարտեմ կարիերաս»,- ESPN-ը մեջբերում է 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը կարիերան սկսել է 1999 թվականին։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Այաքս»-ում, «Յուվենթուս»-ում, «Ինտեր»-ում, «Միլան»-ում, «Բարսելոնա»-ում: ՊՍԺ-ի կազմում նա խաղում է 2012 թվականից:


































