Մեքսիկայի «Ազգային գործողության կուսակցության» առաջնորդներից մեկը՝ Լուիս Ալբերտո Վիլյարեալը, հեռացվել է պաշտոնից տեսագրության հայտնվելուց հետո, որում երևում է, թե ինչպես է նա պարում երիտասարդ կանանց հետ: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Տեսագրությունն արվել է երեկույթի ժամանակ, որին Վիլյարեալը ներկա է գտնվել այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Ենթադրաբար կանայք, որոնց հետ նրանք պարել են, եղել են վարձու մարմնավաճառներ:
Նշենք, որ կուսակցությունը Մեքսիկայում իշխանության ղեկին է եղել 2000-2012թթ., որից հետո առաջնորդությունն անցել է ներկայիս նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի գլխավորած «Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցությանը»:






































