1966թ. օգոստոսի 14-ին ծնվել է դերասանուհի Հոլի Մարիա Բերին՝ ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Ծնողները նրան այդպես են անվանակոչել՝ ի պատիվ Քլիվլենդի հնագույն Halle Building շենքի:
Հոլին իր կյանքում ստիպված էր հաղթահարել շատ տհաճ պահեր՝ սև մաշկի պատճառով, և դեռ մանկությունից իրեն խոստացել է այնպես անել, որ իր ծագումը չազդի հետագա կյանքի վրա:
Դեռևս դպրոցական տարիներին Հոլին որոշել էր իրեն կապել շոու-բիզնեսի հետ:
17 տարեկանում արդեն նա ստացավ «Միսս Օհայո» գեղեցկության մրցույթի թագը: 1986-ին նա երկրորդ տեղը նվաճեց «Միսս ԱՄՆ» մրցույթում՝ նույն թվականին էլ Լոնդոնի «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում ներկայացնելով Միացյալ Նահանգները:
Հոլին երկար ժամանակ աշխատել է որպես մոդել, սակայն հետագայում այն փոխարինել է դերասանի կարիերայով՝ նվաճելով Հոլիվուդը:
2000 թվականին Բերին ստանում է «Ոսկե գլոբուս» և «Էմմի»՝ «Ծանոթացեք Դորոթի Դենդրիջի հետ» ֆիլմում գլխավոր դերի համար: Դրանից հետո նա նկարահանվել է «Մեռիր, բաց ոչ հիմա» ֆիլմում: 2002-ին նա դարձավ առաջին աֆրոամերիկացի դերասանուհին, ով «Օսկար» է ստացել կանացի լավագույն դերակատարման համար՝ «Հրեշների պարահանդեսը» ֆիլմում:
Դերասանուհին 3 անգամ ամուսնացել է: 2008-ին նա դուստր է լույս աշխարհ բերել, 2013-ին՝ որդի:
2007-ի ապրիլի 4-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» Հոլին ունեցավ սեփական աստղը:










































