Արմատական սունի «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի հյուսիսում` Հալեպ գավառում, երկու քաղաք և մի քանի գյուղ է գրավել, որը նախկինում գտնվել է սիրիացի գրոհայինների վերահսկողության ներքո, գրում է BBC-ն:
Ահթարին և Թուրքմանբարեհ քաղաքների գրավումն իրենից ներկայացնում է ջիհադիստների զգալի առաջխաղացում արևմտյան ուղղությամբ և կարող է սպառնալիք հանդիսանալ Հալեպում ընդդիմության զինման առումով:









































