Սիրիայում կռվող բրիտանացու համար սեփական ներքնաշորի մեջ 20 հազար եվրո անցկացնել փորձող կինն անմեղ է ճանաչվել: Նրան ֆինանսական ահաբեկչության մեղադրանք էր ներկայացվել, գրում է BBC-ն:
Լոնդոնի 27-ամյա բնակչուհի Նավալ Մասադին կանգեցրել են «Հիթրոու» օդանավակայանում հունվարի 16-ին Ստամբուլ թռչող ինքնաթիռ նստելիս:
Այս կետով մեղավոր է ճանաչվել 27-ամյա Ամալ Էլ-Վանաբին, ով համոզել էր ընկերուհուն գումարն անցկացնել:
Դատախազների խոսքերով՝ Էլ-Վանաբիի ամուսինը միացել է Սիրիայում կռվող ապստամբներին:









































