OM Audio ընկերությունը ներկայացրել է յուրօրինակ անլար OM/One աշտարակը: Դրա բարձրախոսը երաժշտությունը հեռարձակում է` պտտվելով օդում, գրում է Hitech.vesti-ն:
Երաժշտությունը գնդի վրա հեռարձակվում է Bluetooth-ի ինտերֆեյսի միջոցով: Մարտկոցը բավարարում է 15 ժամ անընդմեջ աշխատելու համար:
Աուդիոհամակարգի հզորությունը 3 վատտ է, առավելագույն բարձրությունը` 110 դեցիբել:










































