Իրաքի գործող վարչապետ Նուրի էլ-Մալիքին հայտարարել է, որ աշխատանքից չի հեռանում, որպեսզի պաշտպանի իր ընտրողների իրավունքները և պահպանի երկիրը: Այսպիսով, նա կրկին վիճարկեց նախագահ Ֆուադ Մաասումի որոշումը Հեյդար էլ-Աբադիին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, գրում է ITAR-TASS-ը:
«Իմ կողմից կառավարության ղեկավարի պաշտոնի պահպանումն ուղղված է ընտրողների իրավունքի պաշտպանությանը և պետության պահպանությանը»,- ասել է էլ-Մալիքին:
«Կառավարության կազմը կպահպանվի և չի փոփոխվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի Դաշնային դատարանի որոշումը»,-ընդգծել է նա:










































