Թիմը, որն աշխատել է iOS ՕՀ-ում կիրառվող Siri ձայնային օգնականի վրա, մտադրություն է հայտնել ստեղծելու Viv իդեալական ձայնային օգնականը: Ծրագիրը կարող է հաղթահարել Siri-ին բնորոշ բոլոր սահմանափակումներն ու ինքնուրույն սովորել:
The Next Web-ի փոխանցմամբ՝ նոր նախագծի վրա աշխատում են Ադամ Չեյերը, Թոմ Գրաբերը և Դագ Կիտլաուսը: Ի տարբերություն Siri-ի՝ Viv-ը կարող է միանալ կողմնակի հավելվածների ու դրանցից տվյալներ հարցնել:
Մշակողները նշում են, որ այդպիսով Viv-ի հնարավորությունները կարող են դառնալ անսահմանափակ:







































