Մեքենան անզգույշ վարելու մեջ մեղադրվող երգիչ Ջասթին Բիբերը 2014թ. հունվարին գործարք է կնքել հետաքննության հետ՝ հայտնում է The Miami Herald-ը՝ հղում անելով Մայամիի դատարանում աղբյուրին:
Պարբերականում վստահություն են հայտնել, որ իրեն մեղավոր ճանաչած Բիբերին կստիպեն անցնել ցասման վերահսկման 12-ժամյա կուրս, վճարել դատական տուգանքները ու կատարել 50 հազար դոլարի բարեգործական նվիրատվություններ:
Ընդ որում՝ ալկոհոլային կամ թմրանյութային կախվածության վիճակում մեքենա վարելու մեղադրանքը նրա վրայից կհանվի: Նա միայն կպատժվի մեքենան բարձր արագությամբ անզգույշ վարելու համար:










































