Charitybuzz կայքում աճուրդի է հանվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ ճաշը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, հայտնում է russian.rt.com-ը:
Լոտի սկզբնական արժեքը 50 000 դոլար է: Հաղթողը հնարավորություն կստանա Ասանժի հետ քննարկելու գլոբալ քաղաքականության և անվտանգության հարցեր, իսկ որպես բոնուս՝ Ասանժն անհատական համակարգչի կամ բջջային սարքի տեղեկատվական պաշտպանության և գաղտնիության պահպանման վերաբերյալ խորհուրդներ կտա:
Աճուրդը կտևի մինչև օգոստոսի 28-ը:











































