Երկու օր անց Իսպանիայի գյուղատնտեսության, սննդամթերքի և շրջակա միջավայրի նախարար Իզաբել Գարսիա Տեխերինան կհանդիպի Եվրամիության առաջնորդների հետ, որպեսզի նրանց խնդրի փոխհատուցել Ռուսաստան արտահանման սահմանափակումների վնասները: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Նշենք, որ անցյալ տարի Իսպանիան Ռուսաստան 337 մլն եվրոյի սննդամթերք է արտահանել, իսկ այս տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում`107 մլն եվրո:








































