Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը մեկնաբանել է իսպանական երկու գրանդների` «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի տրանսֆերային քաղաքականությունը.
«Կրոսը փայլուն ձեռքբերում է «Ռեալ»-ի համար: Նա հիանալի է կարգավորում խաղը դաշտի կենտրոնում: Խամեսը նույնպես գերազանց ֆուտբոլիստ է: Նախկինում այդպիսի ֆուտբոլիստներ, որոնք ավելի շատ խաղարկողի դիրքում են խաղում, տեղափոխվում էին «Բարսելոնա»:
Կատալոնական ակումբն այլ տրանսֆերային քաղաքականություն է ընտրել: Տեսնենք, թե այն ինչպես կանդրադառնա «Բարսելոնա»-ի խաղի վրա: Քանի դեռ չի ավարտվել մրցաշրջանը, մենք չենք կարող քննադատել «կապտանռնագույններ»-ի տրանսֆերային նոր քաղաքականությունը»-, ասել է Կրուիֆը:



































