Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Ի՞նչ գիտես, որ որդիդ արգելված զենքից է սպանվել. մամուլ

Դեկտեմբերի 3-ին Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը կոնգրեսական պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին առաջարկեց մարտի 1-ին սպանվածների և վիրավորների գործերով զբաղվող նոր հանձնաժողովի ստեղծման նրա հեղինակած նախագծի քվեարկությունը հետաձգել մեկ տարով, և Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց: Ըստ «Հրապարակ»-ի` ՀԱԿ պատգամավորի պահվածքը զարմացրել է մարտի մեկին զոհվածների հարազատներին, և նրանք շտապել են Կոնգրես` բացատրություններ ստանալու, ու կարծես թե Ջհանգիրյանին հաջողվել է համոզել ծնողներին, որ մարտի մեկի նոր հանձնաժողով ստեղծելու այլ տարբերակ չկար:

«Մենք առաջին օրը շատ վատ եղանք` իմանալով, որ Հարությունյանը համոզել է Ջհանգիրյանին, բայց հետո, երբ հանդիպեցինք Ջհանգիրյանի հետ, նա ասաց, որ, միևնույն է, հանրապետականները դեմ էին քվեարկելու: Իսկ այս ձևով նրանք գոնե խոստացել են, որ հարցին կողմ են քվեարկելու»,- ասում է Տիգրան Խաչատրյանի մայր Ալլա Հովհաննիսյանը: Նա չի ընդունում մամուլում տեղ գտած կարծիքը, թե ՀԱԿ-ը գործարքի մեջ է մտել իշխանությունների հետ: «Ուղղակի իրենք ուրիշ շանս չունեին: Ավելի լավ է մի քանի ամիս հետո ունենալ ինչ-որ արդյունք, քան ոչինչ` հիմա: Բայց համոզված եմ, որ կոալիցիան դեմ է քվեարկելու կամ գտնելու է մի միջոց իր խոսքից հետ կանգնելու»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Մինչ այսօր կոալիցիան մարտի մեկից տուժածների պահանջների օգտին ոչ մի գործնական քայլ չի արել: «Խոստացան, որ նոր թափ կտան մարտի մեկի գործով քննությանը, չտվեցին: Իսկ երբ մեր իսկ ծնողների մեղքով մեր պայքարում մի քիչ դադար տվեցին, նրանք առիթից օգտվեցին և Էդիկ Մինասյանի դասագիրքը տպեցին, որով թքեցին մեր հոգու խորքը, մեր վշտի վրա»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը: Նա նաև հայտնեց, որ զոհվածների ծնողները շարունակելու են ակցիաներն ընդդեմ համալսարանի ռեկտորի, այդ դասագրքի հեղինակների, որոնք իրավունք չունեին չորսուկես տարի նախաքննության մեջ գտնվող սպանության գործով վերջնական գնահատականներ և վիրավորական արտահայտություններ թույլ տալ զոհվածների հասցեին:

Թերթը հիշեցնում է, որ լույս է տեսել «Հայոց պատմություն» բուհական դասագիրքը, որում մարտի 1-ի դեպքերի նկարագրությունը խեղաթյուրված է: Համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էդիկ Մինասյանի տեղակալը հարցրել է Ալլա Հովհաննիսյանին, թե նա որտեղի՞ց է վերցրել, որ իր որդին սպանվել է արգելված զենքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում