Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դերն աճում է Աբդուլլահ Գյուլի՝ կուսակցության շարքեր վերադարձով: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը՝ փոխանցում է Haber7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ Գյուլը շատ ջանքեր է գործադրել կուսակցության ամրապնդման և ուժեղացման համար:
Երեկ գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ մտադիր է կրկին դառնալ «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ:
Գյուլի խոսքով՝ ինքը կշարունակի իր քաղաքական գործունեությունն իշխող կուսակցության այլ պաշտոններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո Թուրքիայի նախագահը կհեռանա քաղաքականությունից:









































