Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մեջքի վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այսօր կորոշվի վնասվածքի ծանրության աստիճանը: 22-ամյա ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն կանցնի:
Տեր Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել ընթացիկ տարվա մայիսին, Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից: Դարպասապահի պայմանագիրը 5 տարվա ժամկետ ունի:
Վերջերս կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ներկայումս դարպասապահներից յուրաքանչյուրը թիվ մեկը դառնալու հնարավորություն ունի:


































