Մեքսիկայի նախագահ Պենյա Էնրիկե Նյետոն օրենք է ստորագրել, որն օտարերկրյա ընկերություններին թույլ է տալիս երկրում արդյունահանել նավթ և գազ: Բացի այդ, նրանց համար բաց կլինի նաև հասանելիությունը էլեկտրաէներգիայի շուկա: Այս մասին գրում է BBC-ն:
Բարեփոխումը վերջ կդնի 76-ամյա պետական մենաշնորհին և, ինչպես սպասում են իշխանությունները, կներգրավի միլիոնավոր դոլարներ, որոնք անհրաժեշտ են նավթի արդյունահանման ընդլայնման համար:
Չորեքշաբթի օրը կառավարությունը կհայտարարի նավթահանքերի ցուցակը, որոնց վերամշակումն արդեն թույլ կտրվի մասնավոր և օտարերկրյա ներդրողներին:











































