Ֆերգյուսոնի իշխանություններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել՝ փորձելով ցրել հավաքված ցուցարարներին: Ցույցն անցկացվել է՝ կապված 18-ամյա դեռահասի սպանության հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի խոսքով՝ ոստիկանները ստիպված են եղել դիմել ծայրահեղ միջոցների, քանի որ հավաքվածները փորձել են քարեր նետել իրավապահ մարմինների ներկայացուցիչների ուղղությամբ: Բացի այդ, ցուցարարների կողմից կրակոցներ են լսվել:
Արդեն երկրորդ օրն է՝ հուզումները չեն դադարում՝ կապված անզեն սևամորթ 18-ամյա դեռահաս Մայքլ Բրաունի սպանության հետ, ում ուղղությամբ մի քանի կրակոց էր արձակվել վիճաբանության ժամանակ:









































