Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է իսլամիստների կողմից Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների 40 ենթադրյալ մասնակիցների։ Այս մասին հաղորդում է Associated Press–ը։
Հատուկ գործողության ընթացքում կալանավորվածներից առգրավել են պայթուցիկ, տարբեր տրամաչափի զենք և զինամթերք։ Ոստիկանության ներկայացուցիչ Բակի Կելանիի խոսքերով՝ բազմաթիվ գրոհայինների հավաքագրել են շարժական մզկիթներում։
«Մենք կարծում ենք, որ այս մարդիկ իրական վտանգ են ներկայացնում Կոսովոյի բնակիչների համար, այդ պատճառով նրանք ձերբակալվել են։ Նրանցից ոմանց կասկածում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեջ»,- նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ոստիկանությունում հայտնել են, որ Իրաքի և Սիրիայի տարածքում մարտական գործողություններում զոհվել են առնվազն 16 կոսովցի ալբանացիներ։ Ընդամենը, տարբեր տվյալներով, իսլամիստների կողմից Իրաքում և Սիրիայում կռվում են Կոսովոյի 100-200 բնակիչներ։









































