Ամերիկացի բլոգերը «Իսկական դետեկտիվ» սերիալի հեղինակ Նիկ Պիցոլատոյին մեղադրել է հեղինակային իրավունքը խախտելու մեջ:
Բլոգեր Մայք Դևիսը կարծում է, որ Նիկը իր գաղափարները «գողանում է» գրող Թոմաս Լիգոտիից, որը գրում է միստիկ սարսափի ժանրում, գրում է The Mirror-ը:
Մայքի խոսքերով՝ սերիալի գլխավոր հերոս Ռաստ Քոլի խոսքի և Լիգոտիի «Դավադրություն մարդկության դեմ» վեպի հերոսի արտահայտությունների միջև ակնհայտ նմանություն կա:
Իր բլոգում նա արտահայտությունների մեջբերումներ է անում, որոնք սերիալում և վեպում նույնն են:
Այս հայտարարությանն արդեն պատասխանել են HBO հեռուստաալիքի ներկայացուցիչները: Նրանց խոսքերով՝ «Իսկական դետեկտիվը» օրիգինալ գործ է, իսկ բոլոր սյուժեները, կերպարներն ու երկխոսությունները Նիկ Պիցոլատոյին են պատկանում:
«Այն փիլիսոփայական մտքերը, որոնք օգտագործել ենք ես և գրող Լիգոտին, էքսկլյուզիվ չեն: Մեր ժամանակներում շատերը կարող են օգտագործել դրանք»,- ասել է Պիցոլատոն:










































