Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը հրահանգել է փոխխոսնակին ձևավորել երկրի կառավարությունը: Այդ մասին հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Ալ-Աբադին որպես երկրի վարչապետի թեկնածու առաջադրվել է Ազգային դաշինքի կողմից, որը շիական կուսակցությունների միավորում է, որոնց մեջ է մտնում նաև գործող վարչապետ Նուրի ալ-Մալիքի գլխավորած «Օրենքի պետություն» կոալիցիան:









































