Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«ՕԵԿ-ը խուճապային վիճակում է»

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Դեռևս հուլիսի 21-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրել էր որոշում, որով ՕԵԿ-ին պարտավորեցրել էր վերականգնել Ագրարային համալսարանին պատկանող ավտոտեխ¬սպասարկման կայանի, ՕԵԿ-ի կողմից ապօրինի կերպով ապամոնտաժ¬ված ծածկը՝ չթույլատրելով կատարել որևէ այլ շինարարական աշխատանք: Չնայած դրան՝ ՕԵԿ-ը շարունակում էր Ագրարային համալսարանին պատկանող տարածքում ապօրինի շինարարությունը, ընդ որում, որպես կանոն գիշերային ժամերին, չունենալով ո´չ շին թույլտվություն և ո´չ էլ քաղաքաշինական նորմատիվային որևիցէ փաստաթուղթ: Փաստը երեք անգամ արձանագրվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից կազմված ակտերով և արձանագրությամբ:

ՕԵԿ-ի կողմից իրականացվող՝ ապօրինի շինարարության հետ կապված, Համալսա¬րանի ահազանգերին ի պատասխան՝ ժամանած ոստիկաններին, քաղաքա¬պե¬տարանի աշխատակիցներին և մյուս պատկան մարմիններին ՕԵԿ-ը գցում էր մոլորության մեջ, թե ինքը շինարարություն է իրականացնում Աբովյան 43/1 հասցեում, այլ ոչ թե Տերյան 74-ում (համալսարանի տարածքում): Այդ իսկ պատճառով համալսարանը ստիպված եղավ կրկին անգամ դիմելու դատարան, և օգոստոսի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում՝ լիովին բավարարելով համալսարանի հայցադիմումը ու կրկին անգամ ՕԵԿ-ին պարտավորեցրեց անհապաղ վերականգնել Տերյան 74 և Աբովյան 43/1 հասցեներում գտնվող՝ համալսարանին պատկանող, շինության տանիքը (որը քանդվել էր ՕԵԿ-ի կողմից), և արգելել էր կատարել որևէ այլ շինարարական աշխատանքներ:

unnamed

Այս ամենից հետո ՕԵԿ-ը, դրսևորելով անբնական և անհասկանալի վարքագիծ, գտնվելով խուճապում, տարածում է կեղծ հայտարարություններ՝ իբրև թե շահել է դատը և կարող է շարունակել շինարարությունը:

Համալսարանի կոլեկտիվը և ուսանողությունը հավատացած են, որ դատարանի այդ որոշումը և կատարման հսկողությունը կիրականացվի պատշաճ մակարդակով: Մեր այս անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ ՕԵԿ-ը փոխանակ կատարելու դատարանի որոշումը, լրատվամիջոցներին տրամադրելով միանգամայն կեղծ տեղեկատվություն, փորձում է մոլորության մեջ գցել հասարակությանը և պատկան մարմիններին: Սա է ամբողջ իրականությունը, որն անհերքելի փաստ է: Այս պայմաններում մամուլում հայտնվում է հաղորդագրություն ՕԵԿ-ի կողմից դատը շահելու, ինչ-որ հեռուստատաղավար կառուցելու և սեպտեմբեր ամսին շահագործման հանձնելու մասին, ինչն էլ առաջացրեց համալսարանի աշխատակիցների և ուսանողության զայրույթը:

Հաշվի առնելով ՕԵԿ-ի վերջին 2 ամիսների վարվելակերպը՝ մենք դիմում ենք պատկան մարմիններին դատարանի որոշումն իրականացնելու և ապօրինի շինությունը ապամոնտաժելու, ինչպես նաև համալսարանի ղեկավարությանը՝ սեպտեմբեր ամսից սկսած նոր լաբորատորիայում ուսումնական դասընթաց կազմակերպելու հնարավորություն ստեղծելու խնդրանքով: Հակառակ պարագայում դա կիրականացնենք մենք՝ աշխատա¬կիցների և ուսանողության միջոցով:

Ի դեպ, վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը երկու տարվա աշխատանքների արդյունքում շահել է դրամաշնորհ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համաֆինանսա-վորման միջոցներով ձեռք է բերել գյուղատնտեսական տեխնիկայի նորագույն նմուշները՝ առավել որակյալ կրթություն կազմակերպելու նպատակով: Հարկ ենք համարում նշել, որ ՕԵԿ-ի կողմից ապօրինի զավթած տարածքը նախկինում հենց հանդիսացել է գյուղատնտեսական մեքենաների սրահ, որի վերականգնումը և մինչև սեպտեմբերի մեկը շահագործման հանձնելը համալսարանի համար համարում ենք կենսական հարց:

Ն.ԲԱԶԻԿՅԱՆ
պրոֆեսոր, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետի դեկան

Ս.ՄԱՐԳԱՐՅԱՆ
պրոֆեսոր, Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ամբիոն

Ա.ԱՄԻՐՅԱՆ
պրոֆեսոր, Գրաֆիկայի և մեքենաների նախագծման հիմունքների ամբիոնի վարիչ

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի դասախոս

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում