ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սկսել է զենքի ուղիղ մատակարարումներն իրաքցի քրդերին, ովքեր պայքարում են իսլամիստ գրոհայինների դեմ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հաստատել էր, որ սպառազինություն է մատակարարում միայն իրաքյան բանակին:
Աղբյուրները չեն հայտնել, թե որ գերատեսչության ալիքներով է փոխանցվում զենքը, և կոնկրետ ինչ սպառազնության մասին է խոսքը: Ինչպես նշում է գործակալությունը, նախկինում նման գործողություններ սովորաբար իրականացրել է ԿՀՎ-ն:









































