Իտալական նավթավերամշակող Saras ընկերությունը հայտարարել է «Ռոսնեֆթի» հետ նավթի ու նավթամթերքի վաճառքի համատեղ ձեռնարկության ստեղծման նախագծի դադարեցման մասին: Ըստ Bloomberg գործակալության՝ հայտարարել է Saras-ի փոխնախագահ Դարիո Սկաֆարդին:
Նման որոշման պատճառ է դարձել Եվրոպայի և ռուսական իշխանությունների միջև հարաբերությունների վատթարացումը:
«Վերջին շաբաթներին համագործակցությունը «Ռոսնեֆթի» հետ դադարեցվել է՝ կապված քաղաքական իրադարձությունների հետ»,- հայտնել է Սկադարֆին:
Նա ընդգծել է, որ սառեցվել են Ռուսաստանի հետ նաև այլ կոմերցիոն նախագծեր:








































