Մարտի 23-ին Լիբանանում 7 էստոնացի զբոսաշրջիկ է առևանգվել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Նրանք կորել են այն ժամանակ, երբ շրջագայության են գնացել Բեքաայի հովիտ, որը գտնվում է Լիբանանի արևելքում:
Լիբանանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը ասել է, որ զբոսաշրջիկներին գողացել են մի քանի զինված մարդիկ, որոնք նրանց են մոտեցել 2 սպիտակ ֆուրգոնով: Դեպքը տեղի է ունեցել Զահլե քաղաքում` Բեքաայի նահանգի ադմինիստրատիվ կենտրոնում:
Ըստ որոշ աղբյուրների` էստոնացի զբոսաշրջիներին տարել են այն գյուղերից մեկը, որտեղ տեղակայված է Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատը, որը հանդես է գալիս Պաղեստինի անկախության օգտին և պայքարում Իսրայելի դեմ: Այն ահաբեկչական է ճանաչվել ԱՄՆ-ում, Եվրամիությունում և Իսրայելում: Սակայն այդ կազմակերպությունը նշել է, որ ինքը կապ չունի առևանգման հետ: Մյուս ծայրահեղական խմբավորումները նույնպես պատասխանատվություն չեն ստանձնել: