Միջազգային իրավապաշտպան Amnesty International ընկերությունը կոչ է անում ԱՄՆ-ի իշխանություններին՝ հետաքննել այն դեպքերը, երբ Աֆղանստանում ամերիկյան զինվորականների իրականացրած ավիահարվածների և գիշերային չվերթերի զոհ է դարձել խաղաղ բնակչությունը:
Կազմակերպությունը 10 միջադեպի սեփական հետազոտությունն է անցկացրել, որոնք տեղի են ունեցել 2009-2013 թթ. ընթացքում, երբ ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի ռազմական գործողությունների զոհ էր դարձել 140 խաղաղ աֆղանստանցի, ընդ որում՝ մոտ 50-ը երեխա են եղել: Իրավապաշտպանները հարցման են ենթարկել մոտ 125 վկայի, և նրանցից միայն երկուսն է հայտարարել, որ դարձել են հետաքննության պաշտոնական մասնակից:
Շատ դեպքերում, ինչպես նշվում է Amnesty International-ի զեկույցում, ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք հանրայնորեն հայտարարել են հետաքննության անցկացման մասին, սակայն արդյունքների կամ ընթացքի մասին չի հաղորդվել:









































