Կատալոնական «Բարսելոնա»-ի աջ պաշտպան Դանի Ալվեսը Միլանի «Ինտեր»-ի ուշադրության կենտրոնում է:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` միլանյան ակումբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել 31-ամյա բրազիլացու հետ և քննարկել նրա տրանսֆերի հնարավորությունը: Ավելի վաղ Դանի Ալվեսի ծառայություններով հետաքրքրված էր ՊՍԺ-ն, բայց գործարքն ընդհատվեց:
Ներկայումս ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում միայն «Ինտեր»-ը:








































