Հնէաբանները Նոր Երուսաղեմի մենաստանում հայտնաբերել են առաջին խոտանված ձուլածոն, որը վկայում է Կիրակնօրյա զանգի ձուլման առաջին անհաջող փորձի մասին՝ հաղորդում է Gazeta.ru-ն:
Նոր Երուսաղեմի մենաստանի ամենամեծ Կիրակնօրյա զանգը չի հասել մեր օրեր, այդ պատճառով դրա մասին հնարավոր էր կարծիք կազմել միայն պատմական աղբյուրներից: Սակայն հիմա հետազոտողները տեղեկացել են, թե ինչպիսի տեսք են ունեցել դրա վրա առկա նախշերը:
Բացի այդ, հնագետները այս տարի Նոր Երուսաղեմում ևս մեկ արտասովոր գտածո են հայտնաբերել՝ բազմաթիվ վառարաններ, որոնք օգտագործվել են ձուլածոները ստանալու համար, ինչպես նաև կաղապարներ:








































