1835 թվականի նոյեմբերի 25-ին Շոտլանդիայի Դանֆերմլին բնակավայրում ծնվել է Էնդրյու Քարնեգին: 1848-ի մայիսի 17-ին, երբ Էնդրյուն 13 տարեկան էր, ընտանիքն արտագաղթում է ԱՄՆ:
1855-ին Քարնեգին դառնում է հեռագրիչ և Թոմաս Սքոթի անձնական օգնականը, ով Փենսիլվանիայի երկաթգծի Փիթսբուրգի բաժանմունքի տնօրենն էր:
4 տարի անց Էնդրյուն զբաղեցնում է Սքոթի պաշտոնը: Իսկ 3 տարի անց նա հիմնում է երկաթուղային կամուրջներ կառուցող Keystone Bridge Works ընկերությունը: Իր առաջին միլիոնը նա վաստակել է 1881-ին: 1900-ին նրա ընկերության եկամուտը հասնում է 40 միլիոնի:
1901-ին Քարնեգին իր բիզնեսը վաճառել է ֆինանսիստ և արդյունաբերող Ջոն Մորգանին և զբաղվել բարեգործությամբ: 1910-ին նա ստեղծել է հիմնադրամ՝ հանուն ժողովուրդների միջև խաղաղության:
Էնդրյու Քարնեգին մահացել է 83 տարեկանում՝ 1919-ի օգոստոսի 11-ին:



































