Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի կարողանա մասնակցել օգոտսոսի 13-ին կայանալիք Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությանը: «Բավարիա»-ի հակառակորդը կլինի «Բորուսիա»-ն:
Ֆրանսիացին ծնկի վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած մարզման ժամանակ:
Հիշեցնենք, որ Ռիբերին ծնկի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մունդիալ-2014»-ը:








































