Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 12-ին` Քարդիֆի «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում:
Նշվում է, որ մադրիդյան ակումբի նորեկներ Տոնի Կրոսն ու Խամես Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ավելի վաղ հայտարարել է, որ «Սևիլիա»-ի դեմ խաղում թիմի դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը:









































