Թուրքիայի արևմուտքում՝ թուրքական Մանիսա քաղաքի շրջանում, Ստամբուլից Իզմիր ուղևորվող մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: Նշվում է, որ վիրավորվել է 52 ուղևոր, այդ թվում՝ 6 օտարերկրյա քաղաքացի՝ գրում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ ավտոբուսում եղել են Ադրբեջանից, Ալժիրից, Իրանից և Ճապոնիայից հանգստացողներ, որոնցից ոմանք նույնպես տուժել են:

Ավտոբուսում եղած մարդկանց մի մասը հենց տեղում ստացել է բժշկական օգնություն, իսկ հոսպիտալացվածներից երկուսի վիճակը ծանր է:
Ոստիկանության վարկածով՝ վթարի պատճառն այն է, որ ավտոբուսի վարորդը ղեկին քնել է, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է ճամփեզրի ջրատար առուն:










































