ԱՄՆ պետդեպարտամենտը AMTIS ընկերության հետ կնքել է 545 հազար դոլար արժողությամբ պայմանագիր: Ընկերությունը պետք է ամերիկացի քաղաքական գործիչներին սովորեցնի ելույթ ունենալ մամլո ասուլիսներին և տալ վկայություններ Կոնգրեսի լսումներին: Այս մասին հայտնում է Washington Times-ը:
AMTIS-ը պետք է դիվանագետների համար անցկացնի դասընթացներ՝ «Հաղորդակցություն Կոնգրեսի հետ: Մամլո ասուլիս վարելը և վկայություններ տալը» թեմայով:
Այս պայմանագիրն արդեն հասցրել է քննադատության արժանանալ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից մեկի կարծիքով՝ նման ծախսերից խուսափելու համար ամերիկացի պաշտոնյաներն ընդամենը պետք է ճիշտ կատարեն իրենց պարտականությունները:




































