Ամերիկյան Միսուրի նահանգում ոստիկանի կողմից դեռահասի սպանությունը հանգեցրել է զանգվածային հուզումների: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ֆերգյուսոն քաղաքում: Նշվում է, որ ոստիկանը փողոցում կրակել է 18-ամյա անզեն դեռահասի: Սպանությունից մի քանի րոպե անց նրա մարմինը գտել է տատիկը:
Այս պահին քաղաքում զանգվածային ցույցեր են, մարդիկ սպառնալիքներ են հնչեցնում ոստիկանության հասցեին: Թե ինչու է ոստիկանության աշխատակիցը կրակել դեռահասին՝ առայժմ հայտնի չէ:












































