39-ամյա հոլիվուդյան աստղը ընտանիքի հետ հանգստի է մեկնել: Վեց երեխաների երջանիկ ծնողներ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մեկնել են Սանտա Բարբարայում գտնվող իրենց առանձնատուն, գրում է super.ru-ն:
50-ամյա դերասանն ամբողջ օրը իր որդիների հետ է անցկացնում, քանի դեռ նրա սիրելին զբաղված է աղջիկների հետ: Նախօրեին Բրեդը Մեդոքսի, Պաքսի և Նոքսի հետ կվադրիցիկլետներով անցել են դժվարանցանելի ճանապարհով: Իսկ օրվա ավելի շոգ ժամերին նրանք միասին Խաղաղ օվկիանոսի ափ են դուրս գալիս:
Երեկոյան ամբողջ ընտանիքը հավաքվում է պատշգամբում, որպեսզի վայելի ծովի մաքուր օդն ու վայրի բնության ձայները:










































