Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել Գազայի հատվածում զինադադարի վերաբերյալ անհապաղ համաձայնության գալ, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում վերադառնալ հրադադարի ռեժիմին: Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ ձեռնարկված Եգիպտոսի ջանքերին»,- ասվում է Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների համատեղ հայտարարության մեջ:
Ինչպես հայտնի է դարձել, Իսրայելը մտադիր չէ շարունակել հրադադարը երկարացնելու մասին բանակցությունները:
Օգոստոսի 9-ին Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն իր ստորագրությունն է դրել Պաղեստինին աջակցության մանիֆեստի ներքո:




































