Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձանց հարձակման է ենթարկվել Բաթման նահանգի Գերջյուշ շրջանում գտնվող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շենքը:
Երեկ գիշեր անհայտ անձը կամ անձինք մոլոտովյան կոտեյլներ են նետել կուսակցության շրջանային գրասենյակի վրա, ինչից հետո այնտեղ հդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով այրվել է շենքի մի մասը: Զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: Ժանդարմերիան հետաքննություն է ձեռնարկել տեղի ունեցածի կապակցությամբ: