Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Վտանգավոր ու անհեռանկար

Ուղիղ 6 տարի առաջ այս օրերին Կովկասում պատերազմական թեժ գործողություններ էին ընթանում, որոնք, ըստ էության, փոխեցին ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը:

Հենց ռուս-վրացական հնգօրյա պատերազմի հետևանքով ղարաբաղյան հակամարտությունը, որը մինչ այդ համարվում էր տարածաշրջանի հակամարտությունների լուծման բանալին, ըստ էության, մնաց Հարավային Կովկասի միակ չլուծված հակամարտությունը: Այսօր, առավել քան երբևէ, կրկին օրակարգային է դարձել հակամարտության կարգավորումը, բայց արդյոք ընդհանրապես որևէ հեռանկար կա՞ Ղարաբաղի հարցում, թե՞ հերթական աշխուժացումն ու կառուցողական մթնոլորտի վերաբերյալ լավատեսական հայտարարությունները ընդամենը ժանրի կանոնների հերթական դրսևորում են: Դժվար է նկատել հակամարտության կարգավորման այն եզրերը, որոնք բավական տեսանելի են դարձնում շահերի այն բախումն ու հակասությունները, որ տարածաշրջանային քաղաքականության և մասնավորապես Ղարաբաղի հարցում ունեն աշխարհաքաղաքական երեք կենտրոնները` ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա:

Շահերի այդ բազմազանությունը գործնականում անհնար է դարձնում որևէ այլ համաձայնություն, քան պարզապես գործընթացը շարունակելու համաձայնությունը: Այսինքն` չկա ամեն գնով խնդիրը կարգավորելու որոշում: Պարզապես ներգրավված ամեն կողմ փորձում է անել իր համար նպաստավորին հասնելու հնարավորը: Այդ իմաստով, թերևս, մոլորություն է կարծել, որ դրված է Ղարաբաղի խնդիրն ամեն գնով կարգավորելու հարց: Դրա համար պետք է լինի աշխարհաքաղաքական տեսանելի և անտեսանելի ներգրավված բոլոր կենտրոնների համաձայնությունը: Բայց այդ համաձայնությունը չի կարող լինել, քանի որ ամեն ոք ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր պատկերացումը, և այդ պատկերացումները հիմնված չեն մարդասիրական և խաղաղասիրական ձգտումների վրա, այլ թելադրվում են այդ կենտրոնների շահով, որը, բարեբախտաբար, պարզապես համընկնում է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու և Ղարաբաղի հարցում պատերազմ չվերսկսելու առումով: Դա բավական արժեքավոր համաձայնություն է, որ կա գերտերությունների միջև:

Սակայն այն, որ չի լինելու տոտալ պատերազմ և չկա նաև խնդիրն ամեն գնով կարգավորելու որոշում` ամենևին չի նշանակում, որ առկա իրողությունը պարզապես իմիտացիա է: Բանն այն է, որ արվող բոլոր առաջարկներին դրական պատասխան տալը, փոխզիջումների պատրաստակամություն հայտնելը` հուսալով, որ միևնույն է՝ գերտերությունների շահերի բախումը թույլ չի տալու դրանք իրագործել, փոխարենը Հայաստանի համար խաղաղարար և կառուցողական պետության իմիջ է ապահովելու, չափազանց վտանգավոր և անհեռանկար կեցվածք է ու կարող է լուծել ընդամենը իշխանական, ոչ թե պետական դիրքի ամրացման խնդիր, պետությանը կանգնեցնելով փաստի առաջ: Ինչ պետք է լինի, եթե հանկարծ գերտերությունները գան կարգավորման որևէ տարբերակի շուրջ համաձայնության: Չէ՞ որ ինչքան էլ Կովկասը կարևոր է ինքնին, բայց այն ընդամենը աշխարհի մի մասն է, հետևաբար գերտերությունների շահերի շղթայի մի օղակը: Այսինքն` վերջին հաշվով, այդ օղակի վերաբերյալ որոշումները կայացվում են ամբողջ շղթայի հանդեպ դիրքորոշման տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում