Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով` Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջիկա մրցաշրջանում սուր մրցակցություն կլինի:
«Պրեմիեր Լիգան ավելի է հզորացել, եթե համեմատենք այն նախորդ տարվա հետ: Առաջնության առաջատար բոլոր ակումբները հիանալի մարզավիճակում են: Այս պահին դժվար է անգամ կռահել, թե որ թիմը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր կնվաճի:
Ինչ վերաբերում է ակումբի տրնասֆերայի քաղաքականությանն, ապա ես գոհ եմ: Մենք հաստատ գիտեինք, թե որ գծերն ենք ցանկանում հզորացնել և մեզ հաջողվեց անել դա»,- BT Sport-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































