Variety ամսագիրը հարցում է անցկացրել ամերիկացի անչափահասների շրջանում՝ գնահատելու համար, թե որքան են նրանց վրա ազդել զանազան նշանավոր դեմքերը։
Առաջատարների հնգյակում միայն ինտերնետ աստղեր են։ Առաջին և երկրորդ տեղում YouTube-ում հայտնի Smosh և Fine Bros երգիծական դուետներն են։ Երրորդը՝ PewDiePie բլոգերն է։
Քեթի Փերին իններորդ տեղում է, իսկ Վին Դիզելը, Ջոնի Դեփն ու Դենիել Ռեդքլիֆը նույնիսկ չեն ընկել առաջին տասնյակի մեջ։
Variety-ի հարցմանը մասնակցել են 13-18 տարեկան 1500 ամերիկացիներ։ Նրանց կարծիքով՝ YouTube-ի հայտնիներն ավելի տրամադրող են և գրավում են իրենց անսովորությամբ։ Միաժամանակ, նրանց քեզ հետ ասոցացնելն ավելի դյուրին է։









































