Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Տեսնես՝ կիջնի՞ աբսուրդի թատրոնի վարագույրը

Թեև Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքից հետո թվում էր, թե Հայաստանում տեղի է ունեցել ճեղքում հենց հանդուրժողության մթնոլորտի առումով, առավել ևս, որ ամենաանհանդուրժող տարրը` իշխանությունն էլ կարծես թե գնաց հենց այդ ճանապարհով՝ լարում չստեղծելով Ազատության հրապարակի շուրջ, այդուհանդերձ տեղի ունեցավ որոշակիորեն անսպասելի մի բան, և հանրային մթնոլորտը չափազանց սրվեց` հասնելով անձնական վիրավորանքների, թշնամական վիճաբանությունների, անձնական հաշվեհարդարների մասին հռետորաբանության:

Ամեն ինչի ֆորմալ հիմքը կարծես թե հանդիսացավ Լևոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հայտնի թնջուկը, սակայն, դատելով լիցքերի առատությունից և սրությունից, թերևս կարելի է եզրակացնել, որ դա ընդամենը առիթ էր, իսկ պատճառը շատ ավելի խորն է և ունի հիմնարար լուծումների կարիք: Այդ իմաստով կարծես թե նկատվում են առաջին դրական միտումները: Օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կոնգրեսի թիրախը իշխող վարչակարգն է և ոչ թե ընդդիմադիր կամ այդպիսին համարվող այլ ուժերը: Լևոն Զուրաբյանը հայտարարել է նաև, որ Կոնգրեսը չի շեղվելու իր թիրախից, և ամեն ընդդիմադիր ուժ ինքն է ընտրում այն մարտավարությունը, որով կփորձի պայքարել իշխող համակարգի դեմ: ,Ճիշտ է, պայքարի մեթոդները տարբեր են ընտրված` մի ուժը պայքարում է 100 հազարանոց միտինգով, մի ուժը՝ ծոմապահությամբ, մյուսն էլ՝ կարմիր քարտ ցույց տալով: Ես որևէ խնդիր չեմ տեսնում, բոլորն ունեն պայքարի իրենց մեթոդները և պայքարի մեթոդների մասին իրենց պատկերացումներըե, – ասել է Զուրաբյանը:

Եթե արված հայտարարությունները ոչ թե ասուլիսային բացառություն են լինելու, այլ հանդիսանում են Հայ ազգային կոնգրեսի վարքագիծ, ապա դա ողջույնի արժանի ռացիոնալ մոտեցում է թե՛ ներկայիս գերլարված իրավիճակում, թե՛ ընդհանրապես: Բանն այն է, որ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող՝ միմյանց դեմ անձնուրաց պայքարը ուղղակի ավելորդ էներգիա է խլում: Եվ իշխանությունն էլ, անկասկած գիտակցելով դա, փորձում է քարոզչական հնարավոր տարբերակներով խաղարկել՝ մեկ այս ընդդիմադիր ուժին ժեստ անել, մեկ` մյուսին և այդպես առաջացնել ընդդիմադիր դաշտի գերլարում ու անիմաստ գզվռտոց, ինչի հետևանքով թաց ու չոր խառնվում են իրար:

Քաղաքական մրցակցությունը, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում, միանգամայն բնական իրողություն է, անգամ այնպիսի երկրներում, որտեղ մրցակցության դասական կանոններ ու պատկերացումներ չեն գործում: Բայց երբ այդ մրցակցությունը վերածվում է թշնամության, միմյանց ոչնչացնելու գործընթացի, ապա այստեղ արդեն կարևոր չէ, թե ով էր առաջինը սկսել, ով էր տեղին սկսել կամ շարունակել: Ամենը սկսում է աշխատել բոլորի` թե՛ ընդդիմության կամ ընդդիմությունների, թե՛ հասարակության դեմ, և՝ միայն իշխանության օգտին: Ահա թե ինչու պետք է պարզապես տանել այն գիծը, որ ընտրել ես, որը համարում ես ճիշտ, և այդ գծի շրջանակում հարաբերվել հասարակության հետ, փորձել համոզել հասարակությանը, որ հենց այդ տարբերակն է ճիշտ, փաստարկել սեփական մոտեցումները, ապացուցել դրանց իրավացիությունն ու արդյունավետությունը և այդպիսով պայքարել հանրային համակրանքի համար, ոչ թե ավելորդ էներգիա վատնել այլ ուժերին ոչնչացնելու վրա: Բանն այն է, որ ամեն մեկն իր գործով է իրեն կամ վեր հանում, կամ ոչնչացնում, քանի որ հասարակությունը իր որոշումները, իր քաղաքական համակրանքները և հակակրանքները ձևավորում է ոչ թե այդ փոխադարձ ոչնչացման մթնոլորտում, այլ այն հիմքի վրա, թե ով ինչ գործ է կատարում, ում գործի ինչ արդյունք է տեսանելի լինում: Ամեն ինչ շատ պարզ է: Որևէ մեկը թող չփորձի հանրությանը համոզել, թե սա ընդդիմություն է, իսկ նա՝ ոչ, թե սա խաբում է, իսկ նա՝ ոչ: Ամեն ոք, ամեն ուժ թող անի իր գործն այնպես, ինչպես հարկ է համարում, իսկ հասարակությունը կտա իր գնահատականը: Եվ եթե որևէ մեկը ինչ-որ գործով խանգարում է մյուսին, ապա թող բոլորը վստահ լինեն, որ հասարակության գնահատականն էլի չի ուշանալու: Հայաստանի հասարակությունն այնքան է այդպիսի բաներ տեսել, որ նրա մեջ ձևավորվել են ներքին ամուր և արդյունավետ ինդիկատորներ, որոնցով արագ դուրս է բերում և գնահատում ընդդիմության կեղծն ու անկեղծը: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ ամեն մի ընդդիմադիր ուժ անի իր գործը: Եվ դա հատկապես կարևոր է այն ուժի համար, որը վերջին տարիների իրադարձությունների արդյունքում հանդիսանում է ընդդիմադիր դաշտի առաջատարը: Այդ փոխադարձ ոչնչացման պրակտիկայի դադարեցումը կարևոր է հենց այդ ուժի համար, որովհետև ուժեղը, հզորը չունի ոչնչացնելու կարիք, ուժեղը չի վախենում գործի մրցակցությունից և չի տրվում քարոզչական խայթոցներին, քանի որ ուժեղը հենց գործով է ուժեղ լինում: Հետևաբար, նա պետք է առաջինը շահագրգռված լինի բացառապես գործով չափվելու հարցում:

Այդ պրակտիկան պետք է արմատավորվի ընդդիմադիր դաշտում, և այդ առումով դրական է, որ Հայ ազգային կոնգրեսը ներկայիս լարված մթնոլորտում այդպիսի ազդակներ է հաղորդում: Կարևոր է, որ Կոնգրեսը դրանցում ցուցաբերի հետևողականություն և այդ պրակտիկան «պարտադրի» ամբողջ դաշտին: Այլապես վերջին օրերին սկսել էր դրսևորվել մի տարօրինակ և խորքային առումով վտանգավոր միտում. ընդդիմադիր դաշում առկա փոխադարձ «կրակոցների» և «խայթոցների» ֆոնին հանդուրժողության և լայնախոհության «Լեոպոլդ կատվի» կերպար էր ստացել իշխանությունը, ինչը իրավիճակն ընդհանրապես հասցրել էր աբսուրդի թատրոնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում