Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվում է ընթանալ շախմատի 41-րդ օլիմպիադան: Մեկօրյա հանգստից հետո շախմատիստները նորից պայքարի մեջ մտան:
Այսօր՝օգոստոսի 8-ին, տեղի են ունենում 6-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում էր Անգլիայի ընտրանու հետ:
Մեր հավաքականը փայլուն հաղթանակ տոնեց 2.5 : 1.5 հաշվով: Շատ ծանր դրությունից դուրս եկավ և ոչ-ոքի մեր հավաքականին պարգևեց Գաբրիել Սարգսյանը: Միակ հաղթանակը տոնեց Սերգեյ Մովսեսյանը:
Անգլիա – Հայաստան
Ադամս – Արոնյան՝ ½:½
Ջոնս – Սարգսյան Գ.՝ ½: ½
Շորտ – Մովսիսյան՝ 0:1
Սադլեր – Հակոբյան՝ ½:½









































