Microsoft ընկերությունը բանակցություններ է վարում Նյու Յորքում առաջին պաշտոնական խանութի բացման վերաբերյալ , որը կլինի Հինգերորդ ավենյու փողոցում՝ Apple Store ֆլագմանական խանութից ոչ հեռու: Այս մասին հայտնում է Cnet պարբերականը:
Microsoft մանրածախ ցանցն ունի մոտ 60 խանութ ԱՄՆ-ում, Կանադայում և Պուերտո Ռիկոյում, ևս 13 ընկերություն ծրագրում է բացել մոտ ժամանակներս:
Պարբերականի տվյալներով՝ խանութը կլինի 677 Fifth Avenue հասցեում, որտեղից Apple Store ֆլագմանական խանութ ոտքով կարելի է հասնել մոտ 5 րոպեում: Microsoft-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը:








































