Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ ակումբում լուրջ փոփոխություններ են եղել: Մասնագետն առանձնացրել է բյուջեն, որը հնարավորություն է տալիս թիմում պահել առաջատար խաղացողներին ու հրավիրել նոր աստղերի:
« «Արսենալ»-ն էվոլյուցիա է ապրել: Վերջին 2 տարիներին մենք ձեռք ենք բերել Մեսութ Օզիլի ու Ալեքսիս Սանչեսի տրանսֆերները: 5 տարի առաջ ստիպված կլինեինք բաց թողնել նրանց:
Հիմա նույնը տեղի է ունենում «Սաութհեմփթոն»-ի հետ: Պատկերացնում եմ` ինչպիսի հզոր կազմ կունենար այդ թիմը, եթե կարողանար պահել առաջատարներին:
Կարելի է ասել, որ նրանք հիմա ֆինանսական լուրջ հնարավորություններ ունեցող ակումբների առջև նույն վիճակում են, ինչ մենք` մի քանի տարի առաջ»,- հայտարարել է Վենգերը:








































