ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի գործակալ Կլաուդիո Անելուչին մեկնաբանել է ֆուտբոլիստի` այլ ակումբ հնարավոր տեղափոխությունը:
«Մի քանի ամիսների ընթացքում Կավանիի ծառայություններով հետաքրքրված էին անգլիական այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Լիվերպուլ»-ն ու «Արսենալ»-ը: Ֆուտբոլիստն արդեն հայտարարել է, որ ցանկանում է ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում, բայց որևէ որոշում դեռ չի կայացրել»,- Goal. com-ը մեջբերում է գործակալի խոսքերը:
Հավելենք, որ Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Կավանին մասնակցել է 30 հանդիումների, 16 գոլ խփել և գոլային 6 փոխանցում կատարել:








































