Saturday, 20 04 2024
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Վստահ եմ` Հայաստանը միշտ պաշտպանելու է Վրաստանի հետ հարաբերություններում իր ինքնիշխանությունը. ՀՀ-ում Վրաստանի դեսպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

– Պարոն դեսպան, ուղիղ վեց տարի առաջ տեղի ունեցավ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, որն, ըստ էության, ճակատագրական դարձավ ոչ միայն հակամարտող կողմերի՝ Վրաստանի և Ռուսաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու աշխարհի համար: Վեց տարին բավականին երկար ժամանակ է հուզականությունը մի կողմ դնելու և խորը վերլուծություն իրականացնելու, հետևաբար շատ հարցերի ավելի հստակ պատասխաններ տալու համար, ուստի` ի՞նչ էր վեց տարի առաջ տեղի ունեցածը:

– Այս հարցի պատասխանը 2011թ. տվել է հենց Ռուսաստանը՝ ի դեմս ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի: Նա նշել էր, որ եթե իրենք 2008թ. չներխուժեին Վրաստան, ապա Անդրկովկասում կունենային այլ աշխարհաքաղաքական իրավիճակ, քանի որ Վրաստանն առանց որևէ խոչընդոտի կմիանար ՆԱՏՕ-ին, ու աշխարհը կփոխվեր: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՌԴ-ն ցանկանում էր փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ դա տեղի ունեցավ Վրաստանի եվրատլանտյան նկրտումների պատճառով:

Այն ժամանակ մենք դժվարությամբ էինք հավատում, բայց վերջին զարգացումներն Ուկրաինայում ամեն ինչ դրեցին իրենց տեղը: Երբ Ուկրաինան հայտարարեց իր աշխարհաքաղաքական առաջնահերթությունների մասին, երբ հայտարարեց, որ պատրաստվում է ԵՄ հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր, մեկնարկեցին հայտնի իրադարձությունները: Աշխարհը հիմա արդեն տեսնում է այդ ամենն ու հասկանում, ուստի կարելի է ավելի հեշտությամբ գնահատական տալ 2008թ. իրադարձություններին: Ռուսաստանին իրականում չի հաջողվում փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը, քանի որ ողջ աշխարհն արդեն իր ուշադրության կենտրոնում է պահում այս իրադարձությունները: ԵՄ-ը, ԵՄ երկրները, ԱՄՆ-ը, քաղաքակիրթ երկրները հասկացան, որ Ռուսաստանը պատրաստվում է նորից կայսրություն կառուցել: Այնպես որ, բոլոր այն պատճառաբանությունները, թե Ռուսաստանը մարդկանց է փրկում, բարի նպատակներ է հետապնդում և այլն, և այլն, ոչինչ չեն նշանակում: Մեկ ակնթարթում Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, որևէ մեկը երբևէ չէր հավատա, որ 21-րդ դարում հնարավոր է նման կերպ վարվել երկրի հետ՝ ասելով. «Սա արդեն քո տարածքը չէ, քանի որ այն արդեն իմ տարածքն է», և դա արդարացնելով անմիտ պատճառաբանություններով: Այնպես որ, ներկայում աշխարհն այլ կերպ է համախմբվել, և վստահ եմ, որ բոլոր ազգերն ունեն իրենց ընտրության իրավունքը:

Մենք ցանկանում ենք ինտեգրվել եվրոպական արժեհամակարգին` ոչ ի վնաս մեր հարևանների, բոլորն ունեն ազատ ընտրելու իրավունք, մենք չենք վիճարկում որևէ մեկի ընտրությունը, քանի որ դա նրանց ինքնիշխան իրավունքն է: Իսկ եթե երրորդ երկիրը կարող է հրամայել, քանի որ հզոր է, միջուկային զենք ունի, ապա ի՞նչ ասել է ինքնիշխանություն: Ուստի մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր ինքնիշխան իրավունքների, ինքնիշխան ընտրելու իրավունքի համար` ընտրելու աշխարհաքաղաքական այն կառույցները, որոնց ցանկանում ենք ինտեգրվել: Սա մեր իրավունքն է, այն սուրբ է, և առանց դրա ինքնիշխանություն գոյություն չունի:

– Ըստ Ձեզ՝ այսօր Հարավային Կովկասում առկա խնդիրները, հակամարտությունները ռազմական ճանապարհով կարգավորելու սպառնալիքը վերացա՞ծ է:

 – Ցավոք սրտի, դա հնարավոր չէ կանխատեսել: Եթե կա հակամարտություն, դժվար է կանխագուշակել, թե այն ինչպես կզարգանա և ինչ լուծում կստանա: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Վրաստանը միակողմանի ձևաչափով մի քանի միջազգային կառույցներում, նաև Վրաստանի խորհրդարանի ընդունած հատուկ բանաձևերով պատասխանատվություն է ստանձնել, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվելու ռազմական ճանապարհով: Դա նշանակում է, որ Վրաստանը միակողմանի կերպով հրաժարվել է ուժ կիրառել Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Հիմա բարդ է կանխագուշակել, թե մեր հարևանների մոտ խնդիրներ չեն լինի, բայց հուսով եմ, որ բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչի կարող է վերաճել ցանկացած ռազմական գործողություն: Բոլոր կողմերը պետք է հրաժարվեն քաղաքական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու ճանապարհից: Ես չեմ ասում, թե ով է այդպես անում, ով չի անում, դա կոռեկտ չէր լինի և չափազանց բարդ է, բայց մենք մեր բոլոր խնդիրները պետք է լուծենք բացառապես քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով:

– Պարոն դեսպան, 2008-ից հետո մինչ օրս Ռուսաստանի միջազգային վարկանիշը գնալով նվազում է, և այսօր դժվար է ասել` Ռուսաստանն ամրապնդե՞լ է իր դիրքերը Հարավային Կովկասում, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, 2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Անդրկովկասից: Ըստ Ձեզ՝ այս տարիների ընթացքում ինչպե՞ս է ձևավորվել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, այն նվազե՞լ է, թե՞ ոչ, այդ ազդեցությունը սպառնալի՞ք է, թե՞ ոչ:

– Ակնհայտ է, որ Ռուսաստանը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Բայց երկրների մերձեցման քաղաքակիրթ ճանապարհներ ևս կան, կան տարբեր բազում եղանակներ, որպեսզի այդ ազդեցությունը քաղաքակիրթ լինի և ոչ բռնությունների միջոցով: Ի վերջո, Ռուսաստանը խոշոր երկիր է և եթե որդեգրեր իր ազդեցությունը քաղաքական և ոչ ռազմական եղանակներով տարածելու կուրս, ապա, բնականաբար, կհաստատեր քաղաքակիրթ ազդեցություն: Ցավոք սրտի, Ռուսաստանն այլ ճանապարհ է ընտրել` նացիստական գործողությունների ուղին, ինչով դառնում է ԽՍՀՄ իրավահաջորդը, որը ևս առանձնապես չէր մտածում մնացած աշխարհի հետ հարաբերվելու քաղաքակիրթ եղանակների մասին: Սա շատ ցավալի է: Բայց, միևնույն է, դա չի հաջողվի: 21-րդ դարում նման քաղաքականությունը չի հաջողի, միգուցե մեկ-երկու անգամ հաջողի, բայց ոչ երկար: Դա մենք հենց Ուկրաինայում ենք տեսնում: Ուկրաինացիները զոհեր ունեն, շատ բարդ ժամանակներ են ապրում, բայց ողջ Ուկրաինան ոտքի է կանգնել, համախմբվել է իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար: Սա արդեն ցույց է տալիս, որ այդ քաղաքականությունը չի հաջողվում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում տարածաշրջանի այսչափ ռազմականացմանը: Փոքր երկրները ձեռք են բերում չափազանց մեծ ծավալների սպառազինություն: Խոսքը նաև Հայաստանի ու Ադրբեջանի մասին է, որոնց զենք է վաճառում Ռուսաստանը, իսկ այդ զենքը մի օր կրակելու է:

 – Իհարկե, դա շատ վատ է, բայց կարծում եմ` մենք կգտնենք այդ հարցերի խաղաղ լուծումը: Սակայն երբ կողմերի միջև առաջանում է խոր անվստահություն, բնականաբար, նրանք սկսում են զինվել: Չնայած դրան՝ կարծում եմ, որ տարածաշրջանային երկրների ղեկավարները հրաշալի գիտակցում են լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքները, քանի որ այս պայմաններում չի բացառվում, որ կողմերը միայնակ չմնան, հնարավոր է հակամարտությանը միջամտեն, ներքաշվեն այնպիսի ուժեր, որոնց մասին պատկերացում էլ չունենք, չենք պատկերացնում նաև, թե ինչ հնարավոր ավարտ դա կունենա: Այնպես որ, տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա, և ես հույս ունեմ, որ ամեն դեպքում կողմերը կգիտակցեն դա և չեն գնա լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:

– Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Վրաստանի անհանգստությունն այս առնչությամբ բավականին աննախադեպ էր. մտահոգություն հայտնեց թե ԱԳ փոխնախարարը, թե ԱԳ նախարարը, թե վարչապետը և թե Վրաստանի նախագահը: Ինչո՞վ է դա պայմանավորված. միգուցե Վրաստանն անհանգստացա՞ծ է, որ հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների վերսկսման պարագայում հայկական զինուժի թիրախը կդառնան Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, ծրագրեր, որոնցում ներգրավված է նաև Թբիլիսին:

– Վրաստանն իր օրինակով է հասկացել, թե ինչպիսի ուժեր կարող են միջամտել կոնֆլիկտին ռազմական գործողությունների դեպքում: Ես չեմ ցանկանում ապոկալիպտիկ պատկերներ նկարագրել, սակայն ինձ համար, միգուցե և Ձեզ համար ևս, հասկանալի է, որ Աստված մի արասցե, եթե այս հակամարտությունը վերաճի պատերազմական գործողությունների, չի բացառվում, որ միջամտեն այնպիսի ուժեր և այնպիսի շիլաշփոթ ստեղծեն, որ դեռ չենք պատկերացնում: Չէ՞ որ դա առնչվում է նաև Վրաստանին, մենք հույս ունենք, որ նման սցենար մեր հարևանները չեն ունենա, քանի որ դա ուղիղ կամ անուղղակի կերպով Վրաստանին ևս կներգրավի այդ հակամարտության մեջ: Այնպես որ, մենք նույնիսկ չենք մտածում, որ դա հնարավոր է, մենք դա չենք ցանկանում և եթե մեր ռեսուրսներով ինչ-որ բան կարող ենք անել` նպաստելու մեր հարևանների միջև խաղաղության հաստատմանը, ապա պատրաստ ենք: Դուք ևս շատ լավ հասկանում եք, որ սա այնպիսի տարածաշրջան է, այնքան շահեր են այստեղ բախվում, հակամարտության սրման դեպքում միգուցե այնպիսի ուժեր միջամտեն, որոնց մասին այսօր չենք կարող կանխատեսել:

– Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ձևաչափը գտնելու փնտրտուտքի մեջ է, և այս հարցում պակաս կարևոր չէ նաև Հայաստանի դերակատարությունը: Հայ-վրացական հարաբերությունները բարեկամական են, հայ-ռուսական հարաբերությունները՝ ռազմավարական: Ըստ Ձեզ՝ Հայաստանը, որպես բարեկամ երկիր և որպես ՌԴ դաշնակից երկիր, նպաստո՞ւմ է Վրաստանի անվտանգությանը:

 – Մենք ասել ենք, որ պատրաստ ենք ունենալ առևտրատնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց քանի դեռ Ռուսաստանը չի ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չի իրականացնում քայլեր մեր տարածքներում մեր ինքնիշխան իրավունքների ճանաչման ուղղությամբ, Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական կարգավորումից հեռու են: Մենք ցույց ենք տվել ողջ աշխարհին, որ չենք ցանկանում իրավիճակի լարում, մենք պատրաստ ենք առևտրատնտեսական, քաղաքակիրթ հարաբերությունների Ռուսաստանի հետ, և հարց է այսօր՝ կընդունվի՞ դա Ռուսաստանի կողմից, թե՞ ոչ, դա դեռ ապագայում կտեսնենք: Ամեն դեպքում մենք ասել ենք, որ մեր տարածքների դեօկուպացիա ռազմական ճանապարհով չենք իրականացնելու, դա մենք ցանկանում ենք նաև գործով հաստատել: Ողջ աշխարհին մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք Ռուսաստանի հետ քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել: Հնարավոր է մինչև վերջ քաղաքական լուծում չգտնվի, բայց ամեն դեպքում կլինեն քաղաքակիրթ հարաբերություններ: Հիմա դժվար է կանխավ ասել՝ կգնահատի՞ դա մյուս կողմը, թե՞ ոչ, եթե չգնահատի, ապա ամեն բան հասկանալի կլինի: Մենք խաղաղասիրական քաղաքականություն ենք իրականացնելու մեր տարածաշրջանում:

Հայաստանի ու Վրաստանի միջև չափազանց լավ հարաբերություններ են առկա: Երկու երկրները գտնվում են քաղաքական, ռազմական, տնտեսական տարբեր բլոկներում, բայց շարունակում են իրենց սերտ հարբերությունները: Չնայած Հայաստանն իր ինքնիշխան ընտրությունն է կատարել և ընտրել այլ ռազմաքաղաքական կազմակերպություն, իսկ Վրաստանը` բացարձակապես այլ, մենք ողջ աշխարհին կարող ենք քաղաքակիրթ կերպով հարաբերվելու օրինակ ցույց տալ, մենք կարող ենք քաղաքակիրթ ապրել՝ զարգացնելով երկկողմ հարաբերությունները: Ես վստահ եմ, որ այդպիսի տրամադրվածություն է առկա և՛ ՀՀ կառավարության, և՛ Վրաստանի կառավարության շրջանում: Եվ մենք կփորձենք դառնալ օրինակ այլ երկրների համար, թե ինչպես կարելի է հարևանների հետ համագործակցել, չնայած տարբեր ոլորտներում հայացքների տարբերությանը: Եթե նկատում եք, մենք ջանում ենք այնպես անել, որ երկկողմ հարաբերություններում բարդություններ չառաջանան, մենք ջանալու ենք խորացնել առևտրատնտեսական, մշակութային և այլ հարաբերությունները Հայաստանի հետ:

– Պարոն դեսպան, հայ-վրացական հարաբերություններում նկատելի՞ է արդյոք ՌԴ գործոնը: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կարող էին լինել Վրաստանի ու Հայաստանի հարաբերությունները առանց գերտերությունների միջամտության:

 – Ես անկեղծ ասեմ, հայ-վրացական հարաբերությունները կառուցվում են միմիայն հայ-վրացական հարաբերությունների վրա: Ես երբեք չեմ զգացել, որ այդ հարաբերություններում միջամտի ինչ-որ երրորդ ուժ, քանի որ Դուք ինքներդ եք հասկանում` մենք ապրել ենք 2008թ., երբ Հայաստանը, չնայած ՌԴ հետ համաձայնագրի համաձայն` նրա ռազմական գործընկերն է, չիրականացրեց որևէ քայլ, որ Վրաստանի մոտ անհանգստություն ու հարցեր առաջանան: Ընդհակառակը` Հայաստանն իրականացրեց այնպիսի քայլեր, որոնցով հաստատեց, որ Վրաստանի նկատմամբ իր անկախ քաղաքականությունն է վարում: Ես վստահորեն ուզում եմ ասել, որ այդպես էլ շարունակվելու է, քանի որ այլ կերպ պարզապես հնարավոր չէ, քանի որ մենք այս տարածաշրջանում ընկերություն ենք արել, ապրել ոչ մեկ հարյուրամյակ, մի քանի հայրուրամյակ ենք ապրել, ուստի կարելի է նույնիսկ ասել, որ Հայաստանն ու Վրաստանը դժվար պայմաններում եղբայրություն ու ընկերություն անելու իմունիտետ ունեն, մենք ունենք իմունիտետ նաև այդ հարաբերությունները երրորդ ուժերից պաշտպանելու համար: Դա փորձված է հարյուրամյակներով: Սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, դա իսկապես այդպես է: Դուք դա ամեն օր եք տեսնում:

Չկան խնդիրներ Վրաստանի ու Հայաստանի միջև, որոնք մենք չկարողանանք լուծել, եթե նույնիսկ առաջանում են որոշակի հարցեր, ապա դրանք լուծվում են, դա ցույց է տալիս մեր հարաբերությունների դինամիկան: Քանի անգամ և ինչ հաճախականությամբ է ՀՀ նախագահն այցելում Վրաստան, կամ հակառակը՝ Վրաստանի նախագահը Հայաստան, կամ մեր նախարարները հանդիպում են միմյանց հետ տարին մի քանի անգամ, կա ակտիվ համագործակցություն նաև մեր ԱԳ նախարարների միջև: Ո՛չ Վրաստանը, ո՛չ Հայաստանը ոչ մի այլ երկրի հետ հարաբերությունների նման դինամիկա չունեն: Մենք դա կպահպանենք, և վստահ եմ` Հայաստանը մշտապես պաշտպանելու է սեփական ինքնիշխանությունը, իր ինքնիշխան իրավունքները Վրաստանի հետ հարաբերություններում, ինչպես և Վրաստանը մշտապես ինքնուրույն է փորձելու որոշել՝ որևէ այլ ուժերի այդ հարաբերություններում չներգրավելով:

– Պարոն դեսպան, այնուամենայնիվ վերջերս խոսակցություններ կային, որ Մոսկվան կսադրի լարվածություն Ջավախքում՝ զարկ տալով անջատողական տրամադրություններին: Հնարավոր համարո՞ւմ եք նման բան:

 – Վստահ եմ` նման բան չի լինի, քանի որ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները Վրաստանի լավ հայրենասերներ են, ինչ-որ մարդիկ ուզում են ներկայացնել, թե նրանք չեն սիրում Վրաստանը կամ իրենց Վրաստանի քաղաքացիներ չեն զգում, դա այդպես չէ, նրանք Վրաստանի հայրենասերներ են, նրանք մեր քաղաքացիներն են, իսկ մտածել, որ Հայաստանը կնպաստի դրան` անհնար է, քանի որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները շատ մտերիմ են: Մեր անկախության սկզբից ունեցել ենք հակամարտություններ Աբխազիայում, Ցխինվալում, հետո ռուս-վրացական պատերազմը, չի եղել ոչ մի անգամ և որևէ ժամանակ, երբ կասկածի տակ առնվի այն փաստը, որ նրանք Վրաստանի լավ քաղաքացիներ են: Որևէ քայլ Հայաստանի կողմից չի եղել, միայն հակառակը, ես կարծում եմ, որ ռուսները չեն կարողանա նման քայլ իրականացնել, քանի որ մենք համակեցության այնպիսի հարուստ փորձ ունենք, որ դժվար է մտածել մի այնպիսի մեխանիզմ, որը կխոչընդոտի այդ փորձին: Դա նրանց չի հաջողվել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանը նորմալ պետականություն չի ունեցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում