ԵՄ-ն հաջորդ շաբաթվա սկզբին փորձագիտական հանդիպում կանցկացնի՝ քննարկելու սննդամթերքի ներկրման վրա ռուսական արգելքի վնասը: Քննարկման արդյունքում կարող է անհրաժեշտության դեպքում գումարվել ԵՄ խորհրդի արտակարգ նախարարական հանդիպում: Այդ հարցը քննարկվել է հինգշաբթի՝ գյուղատնտեսության հարցերով եվրահանձնակատար Դաչան Չոլոշի և Ֆրանսիայի գյուղատնտեսության հարցերով նախարարՍտեֆան Լե Ֆոլի բանակցություններում: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել են Եվրահանձնաժողովում:
Հանձնաժողովը կորոշի ևս մեկ խնդիր՝ ԵՄ հիմնադրամներից փոխհատուցե՞լ ռուսական պատժամիջոցներից եվրոպացի գյուղատնտեսների վնասների մի մասը, թե՞ ոչ:
Ֆրանսիան, որը Եվրոպայում ագրարային մթերքի հիմնական արտադրողներից մեկն է, խորապես անհանգստացած է գյուղատնտեսական արտադրանքի եվրոպական շուկայի համար հետևանքներով:
Այս տարի բերքը շատ է: Հատկապես լայնորեն Ռուսաստան են մատակարարվում խնձոր, լոլիկ, դեղձ: Ֆրանսիայում կանխատեսում են, որ ռուսական արգելքը կարող է հանգեցնել աղետալի վիճակի:
«Եվրաստատ» վիճակագրական գործակալության տեղեկություններով՝ Ռուսաստանին է բաժին ընկնում ԵՄ 28 երկրների ագրարային և պարենային արտահանման 10 տոկոսը՝ 12 մլրդ եվրոյի չափով:











































