Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ իրեն պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ մեղադրող Վրաստանի դատախազությունը ապացույցներ չունի առ այն, որ ինքը նախագահական տարիներին հակաիրավական գործողություններ է կատարել: Այս մասին գրում է Interfax-ը:
«Կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տարածքից, սակայն ես, ամեն դեպքում, հպարտանում եմ, որ նրանք այդքան որոնել և փորփրել են, և ի վերջո միակ բանը, որ գտան, Իրակլի Օկրուաշվիլիի (Վրաստանի պաշտպանության նախկին նախարար) ցուցմունքներն են, որին մենք ազատեցինք կոռուպցիայի և կեղծ մեղադրանքների պատճառով»,- ասել է Սաակաշվիլին:
«Որտեղի՞ց ժամանակ գտնել Վրաստան գալու, բանտ նստելու և հրաժարվելու այն ամենից, ինչով ես այժմ զբաղվում եմ: Ես դրա ժամանակը չունեմ, և նրանք էլ դա անելու հնարավորություն չունեն»,- ընդգծել է նա: