Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

28-ամյա կինը 4-րդ երեխան ծննդաբերելիս մահացել է. Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. ԳԱԼԱ

Մայրամահացության դեպք Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: 4-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ մահացել է 28-ամյա կինը: Կատարվածի վերաբերյալ ԳԱԼԱի լրագրողին մանրամասներ է պատմել մահացած կնոջ՝ Սյուզաննա Իսրայելյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը: Տիկին Հասմիկը նախ պատմել է, որ իր աղջիկը երեք երեխաների ծննդաբերության ժամանակ ոչ մի խնդիր չի ունեցել, բժշկական բոլոր հետազոտությունները ժամանակին անցել է: «Երեխուն ուղարկել են էխոյի, ամեն ինչը նորմալ է, ցավերը բռնել է, բերել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, այդտեղ էլ ստուգել են, ճնշումը 120-80 է եղել, տարել են նորից էխոյի, ոչ մի առողջական խնդիրներ չի ունեցել, բարձրացրել են ծնարան»,- պատմել է Հասմիկ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ դրանից հետո անցել է մեկ ժամ, և ինքը զանգահարել է ծնարան և հետաքրքրվել ընթացքի մասին: Այնտեղից փոխանցել են, որ ամեն ինչ նորմալ ընթանում է: «Անցնում է կես ժամ, ես տանից իջնում եմ, հաց եմ սարքում, որպեսզի տանեմ, հասնում եմ հիվանդանոց, ինձ այնտեղ ասում են, որ երեխու վիճակը շատ վատ է»: Հասմիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը փորձել է իմանալ, թե ինչու կարճ ժամանակահատվածում աղջկա վիճակը վատացավ: Բժիշկները հայտնել են, որ նա ուշաթափվել է և կլինիկական մահ է տարել: «Ասում եմ, բայց ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը եղել, ես ուզում եմ բժշկին տեսնեմ, ինքը ոչ մի խնդիր չի ունեցել:

Բժիշկը իջավ, ինձ բացատրում է, որ իրան ստուգել է, նորմալ է եղել, արդեն երեխան պետք է ծննդաբերեր, ես շուռ եմ եկել մյուս հիվանդին ստուգելու, ինքը այդ պահին ուշաթափվել ընկել է»,- պատմեց տիկին Հասմիկը: Նրա մոտ հարց է առաջանում. եթե իր աղջկան տարել են ծնարան և նախապատրաստել ծննդաբերության, ապա ինչո՞ւ է աղջիկը կանգնած եղել և ուշաթափվել ու ընկել հատակին: «Տվել է արյունահոսություն, դրանից հետո երեխուն քաշել է զոռով հանել է, արդեն իմ աղջկաս սիրտը կանգնել է, երեխու սիրտն էլ է կանգնած եղել, մտցրել են ապարատի մեջ, որ ապարատով սիրտը աշխատեցնեն, ապրի: Երեխայի մոտ արյունահոսություն է սկսվել, որը կանգնեցնել հնարավոր չի եղել, և արգանդը հեռացրել են: Վիրահատությունը կատարել են 20 րոպեի ընթացքում, բայց այդ վիրահատությունը պետք է տևեր 2-ից 3 ժամ: Բժշկին հարցնում եմ, ասում է՝ ես կարճ ժամանակում եմ անում»,- նշել է Հասմիկ Հովհաննիսյանը:

 

Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում