Ինչպես հայտնում է «Երկիր Մեդիան»՝ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրառումներ անելով է զբաղված: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 17:30-ի դրությամբ, նա 57 գրառում է արել, որոնք հիմնականում վերաբերում են Ղարաբաղի հակամարտությանը: Դրանցում Ալիևը նաև գովաբանել է Բաքվին և բարձր գնահատել երկրի պաշտպանական համակարգը: «Պատերազմը չի ավարտվել, այլ միայն դրա առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլը կարող է սկսվել»,- գրել է Ադրբեջանի նախագահը:
Մեկ այլ գրառման մեջ նա հայերին բարբարոսներ և վանդալներ է անվանել՝ պնդելով, թե նրանք գետնին են հավասարեցրել Աղդամը, իսկ իրենք կվերականգնեն այդ քաղաքը:
Ալիևը նաև գրել է, թե իրենք ունեն հզոր ռազմական ներուժ, սակայն Ադրբեջանի ամենամեծ ուժն իր զինվորների քաջությունը և հայրենասիրությունն է: