Wednesday, 15 07 2026
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Վ գոռըձե Սոչի ծյոմնիյե նոչի․ Սերժ Սարգսյանը վաղը կհանդիպի՞ Իլհամ Ալիևի հետ

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ մի ուշագրավ հայտարարություն է արել, թե դեռ հաստատ չէ՝ այս շաբաթվա վերջին Սոչի կատարելիք այցի ժամանակ Սերժ Սարգսյանը կհանդիպի՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հարցին՝ արդյոք Սոչիում կայանալիք հանդիպումը նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը. չէ՞ որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էր անցած ամիսներին նման հանդիպում նախաձեռնել, բայց դա տեղի չունեցավ, փոխարտգործնախարարը պատասխանել է. «Նախ ուզում եմ արձանագրել, որ դեռևս չկա հայտարարություն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև լինելու է հանդիպում: Մեր նախագահի և ՌԴ նախագահի հանդիպումը նախատեսված էր: Միաժամանակ մենք իմացանք, որ նախատեսված է Ադրբեջանի և ՌԴ նախագահների հանդիպումը: Իսկ թե այդ երկկողմ հանդիպումները կբերե՞ն եռակողմ հանդիպման կամ միայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման՝ դա ցույց կտա ընթացքը»:

Վերջինս, սակայն, այդպես էլ ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Ֆ. Օլանդի նախաձեռնած հանդիպման չկայանալն ու այն Սոչիում նախաձեռնելը նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել բանակցային գործընթացը:

«Չի կայացել, քանի որ խնդիրն Ադրբեջանն էր: Հայկական կողմերը միշտ դրան պատրաստ են եղել, որովհետև մեր խոսքը և գործը չեն տարբերվում: Այն, ինչ խոսվում է բանակցային սեղանի շուրջը, և այն, ինչ մատուցվում է ժողովրդին, չեն տարբերվում: Պատկերացնում եք, որ բանակցությունների ժամանակ մի բան է ասում, իր երկրի ներսում՝ ուրիշ բան, միջազգային հանրությանը այլ բան է ներկայացնում: Ավելին՝ փորձում է վարկաբեկել միջնորդներին: Բնական է, որ նրա համար ամեն մի հանդիպումը բավականաչափ խնդիր է: Հայկական կողմի համար դա խնդիր չէ»,- այսպիսի խուսափողական պատասխան է տվել Շ. Քոչարյանը:

Շ. Քոչարյանը նաև մի հետաքրքիր հայտարարություն է արել՝ եթե այդ հանդիպումը չի տալու ակնառու, գոնե փոքր արդյունք, ապա այն իմաստ չունի: «Այսինքն՝ պետք է լինի երկկողմ հանդիպում, որի արդյունքում գոնե մի փոքր եզր լինի, որ եռակողմ լինի»,- ասել է Շ. Քոչարյանը:

Այսինքն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում նախ պետք է առանձին-առանձին հանդիպի Ս. Սարգսյանի և Ի. Ալիևի հետ, և եթե կարողանա նրանց համոզել ինչ-որ, ինչպես Շ. Քոչարյանը կասեր, գոնե մի փոքր եզր գտնել, ապա տեղի կունենա այս երեք նախագահների կամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Իրո՞ք Ադրբեջանը ցանկանում է առաջընթաց, թե՞ դա անում է քարոզչության համար: Կա լակմուսի թուղթ. դա ԼՂՀ-ի մասնակցությունն է»,- հայտարարել է Շ. Քոչարյանը:

Այդպիսով՝ նա կարծես թե ակնարկել է, թե Հայաստանն այդ հանդիպումից ինչ ակնկալիքներ ունի: Հայաստանը տևական ժամանակ է, ինչ որոշակի փորձեր է անում Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանին վերադարձնելու համար, ինչը ընդհատվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում: Երբեմն նման կցկտուր ակնարկներ հնչում են նաև ԼՂՀ հակամարտության խնդրով զբաղվող միջազգային պաշտոնյաների կողմից, բայց այդ փորձերն առայժմ արդյունք չեն տվել, քանի որ դա չի ցանկանում Ադրբեջանը: Արդյոք այս հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը նման պահանջ կներկայացնի՞ կամ այդ պահանջի չընդունվելու դեպքում կհրաժարվի՞ հանդիպել Ի. Ալիևի հետ, կամ կհամարձակվի՞ մերժել Ի. Ալիևի հետ հանդիպելու Վ. Պուտինի առաջարկը, եթե ՌԴ նախագահը նման քայլ անի: Կամ ընդհանրապես՝ ի՞նչ փոքր առաջընթացի մասին է ակնարկում փոխարտգործնախարարը: Այս հարցերի պատասխանը թերևս կստանանք մի քանի օրից՝ Սոչիի հանդիպումից հետո:

Շ. Քոչարյանը նաև ավելացրել է, թե վերջին շրջանում Ադրբեջանի «այսպիսի դեստրուկտիվ, սադրիչ պահվածքի պայմաններում որևէ հանդիպումից առաջընթաց ակնկալել չի կարելի: Ի՞նչ առաջընթաց կարող է լինել, եթե այդ երկիրը մերժում է երեք հիմնարար սկզբունքներից երկուսը, երրորդն էլ աղավաղված ձևով է պատկերացնում: Կան Մադրիդյան սկզբունքներ, կան միջազգային իրավունքի երեք հիմնարար նորմեր, որոնց հիման վրա պիտի կարգավորվի հակամարտությունը, և որոնք որպես հիմք ընդունել են և Ադրբեջանը, և Հայաստանը: Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Ի՞նչ ենք տեսնում՝ օր չկա, որ չսպառնա, և գործողություններ է կիրառում: Երկրորդը ժողովուրդների իրավահավասարությունն է և ինքնորոշման իրավունքի հարգումը: Ճիշտ հակառակն է հայտարարում: Մնաց մեկը՝ տարածքային ամբողջականությունը, որի վրա շեշտ է դնում, այն էլ՝ աղավաղված, ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող տեսքով»,- ասում է Շ. Քոչարյանը:

Նա նաև չի հստակեցրել, թե արդյոք այս հանդիպմանը քննարկվելո՞ւ է հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը՝ ասելով, թե «խաղաղապահները տեղակայվում են միայն այն դեպքում, երբ կա կողմերի համաձայնություն»:

Շ. Քոչարյանը չի հստակեցրել նաև, թե արդյոք Վ. Պուտինն իր կազմակերպած այս հանդիպման ժամանակ կփորձի՞ որևէ հայտարարություն կամ փաստաթուղթ ստորագրել տալ: Կամ արդյոք մինչև հանդիպումը՝ նախապատրաստական այս շրջանում, կողմերի հետ նման հարց քննարկվե՞լ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում